Հարցե՞ր ունեք։ Գրեք մեզ

Անհատական վիճակագրությունը պրոֆիլում

Հոդվածը թարմացվել է 18.01.2023-ին

Պրոֆիլում անձնական վիճակագրության գործառույթի շնորհիվ կարելի է իմանալ ձեր հրապարակումների վերաբերյալ լսարանի արձագանքի մասին, ավելացնել հանրայնությունը և բաժանորդների թիվը, գրավել հովանավորներին և գովազդատուներին։

Ինչ է ցուցադրում վիճակագրությունը.

  • Բաժանորդների սեռը և տարիքը, նրանց աշխարհագրությունը։
  • Քանի մարդ է տեսել ձեր բովանդակությունը և ինչ հարթակից (համակարգչից կամ սմարթֆոնից)։
  • Քանի հոգի է ավելացվել ձեր պրոֆիլին և քանիսն են հեռացվել։
  • Ինչպես են մարդիկ արձագանքում հրապարակումներին. մտնում են էջ, հրաշալիներ են տեղադրում և վերահրապարակումներ անում, բողոքում են և թաքցնում գրառումները։
  • Գրառումների և լսարանի վերաբերյալ բոլոր տվյալները։

Դուք կարող եք դիտել նախորդ 12 ամիսների վիճակագրությունը։

Անձնական վիճակագրությունը հասանելի է կայքի բոլոր օգտատերերին, ովքեր OK-ում ունեն առնվազն 50 ընկեր։


Վիճակագրությունը դիտելու համար սեղմեք վերևի ձախ անկյունում «Անցնել իմ պրոֆիլ» կոճակին, ապա սեղմեք «Ընկերներ», «Լուսանկարներ», «Խմբեր» բաժիններով տողի աջ կողմում գտնվող սլաքի վրա։ Հայտնված ընտրացանկում ընտրեք «Վիճակագրություն»։

Այս պատասխանն օգտակա՞ր էր: 
Այո
Ոչ