Փոփոխությունների պատմություն

Նախորդ հրապարակումը

«Սույն լիցենզիայի համաձայնագիրը (այսուհետ՝ «Համաձայնագիր») կարգավորում է «Mail.Ru»ՍՊԸ-ի, այսուհետ՝ «Լիցենզատու» և Ձեր՝ Սոցիալական ցանցի Լիցենզառուի (այսուհետ՝ «Լիցենզառու») միջև՝ Սոցիալական ցանցի օգտագործման հետ կապված հարաբերությունները»։

1.2
«Լիցենզատու – «Mail.Ru» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, որը Լիցենզառուին իրավունք է տալիս օգտվել Սոցիալական ցանցից՝ ոչ բացառիկ լիցենզիայի պայմանով և իրականացնում է Սոցիալական ցանցի տեղեկացվածությունը, տարածումը, գործարկումը, սպասարկումը, վերահսկումը։ Լիցենզատուն հանդիսանում է սույն Համաձայնագրի Կողմ»։

5.1.1
«Սոցիալական ցանցում գրանցումը և/կամ իսկորոշումը հնարավոր է VK Connect-ի միջոցով, որը VK էկոհամակարգի գործիք է։ VK էկոհամակարգը Էկոհամակարգում ներառված օգտատերերի, Ծառայությունների փոխգործակցության և մասնագիտացված գործիքների ընդհանուր տարածք է, որը նախատեսված է օգտատերերի համար սովորական ծառայությունների օգտագործման հարմարավետությունը բարելավելու համար։ VK Connect գործիքը տրամադրվում է «В Контакте» ՍՊԸ-ի կողմից (ՀՊԳՀ 1079847035179, գտնվելու վայրի հասցեն. 191024, Սանկտ Պետերբուրգ, Խերսոնսկայա փ., տ. 12-14, լիտ. Ա, շին. 1-Н), թույլ է տալիս Լիցենզառուի Հավատարմագրերի և Այլ տվյալների փոխանցումը երրորդ անձանց (Էկոհամակարգի մասնակիցներին, ովքեր օգտագործում են VK Connect-ը և տրամադրում են իրենց ծառայությունները և/կամ գործիքները VK էկոհամակարգի շրջանակներում), ինչպես նաև նշված երրորդ անձանցից Լիցենզատուի կողմից Լիցենզառուի Հավատարմագրերի և Այլ տվյալների ստացումը VK էկոհամակարգում ներառված ծառայությունները և/կամ գործիքները օգտագործելու գործընթացում՝ VK էկոհամակարգում Լիցենզառուի անձնական կաբինետում նշված չափով՝ Էկոհամակարգի մասնակիցների հետ Լիցենզառուի համաձայնագրերը կատարելու համար։ Գրանցումը և/կամ իսկորոշումը Սոցիալական ցանցում VK Connect-ի միջոցով նշանակում է համաձայնություն VK էկոհամակարգի Կանոնների հետ, որոնք հասանելի են հետևյալ հասցեով՝ https://vk.com/vk_ecosystem_terms, ինչպես նաև VK Connect-ի Օգտատիրոջ համաձայնության հետ, որը հասանելի է հետևյալ հասցեով՝ https://connect.vk.com/terms և VK Connect-ի օգտատերերի տեղեկությունների պաշտպանության Կանոնների հետ, որոնք տեղադրված են հետևյալ հասցեով՝ https://connect.vk.com/privacy։»

7.1.9
«փոխել Լիցենզառուի տվյալներին մուտքի իրավունքի կարգավորումները, այն է՝ Լիցենզառուի գտնվելու վայրի, Սոցիալական ցանցի հավելվածի, բջջային սարքի հեռախոսագրքից Լիցենզառուի հետ կապվելու մասին տեղեկությունների կարգավորումները (մանրամասները OK սոցիալական ցանցի Գաղտնիության քաղաքականության 6.1.7.-6.1.8. կետերում)»։

Ընթացիկ հրապարակումը

«Սույն լիցենզիայի համաձայնագիրը (այսուհետ՝ «Համաձայնագիր») կարգավորում է «ВК» ՍՊԸ-ի, այսուհետ՝ «Լիցենզատու» և Ձեր՝ Սոցիալական ցանցի Լիցենզառուի (այսուհետ՝ «Լիցենզառու») միջև՝ Սոցիալական ցանցի օգտագործման հետ կապված հարաբերությունները»։

1.2
«Լիցենզատու – «ВК» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, որը Լիցենզառուին իրավունք է տալիս օգտվել Սոցիալական ցանցից՝ ոչ բացառիկ լիցենզիայի պայմանով և իրականացնում է Սոցիալական ցանցի տեղեկացվածությունը, տարածումը, գործարկումը, սպասարկումը, վերահսկումը։ Լիցենզատուն հանդիսանում է սույն Համաձայնագրի Կողմ»։

5.1.1
«Սոցիալական ցանցում գրանցումը և/կամ իսկորոշումը հնարավոր է VK ID-ի միջոցով, որը VK էկոհամակարգի գործիք է։ VK էկոհամակարգը Էկոհամակարգում ներառված օգտատերերի, Ծառայությունների փոխգործակցության և մասնագիտացված գործիքների ընդհանուր տարածք է, որը նախատեսված է օգտատերերի համար սովորական ծառայությունների օգտագործման հարմարավետությունը բարելավելու համար։ VK ID գործիքը տրամադրվում է «В Контакте» ՍՊԸ-ի կողմից (ՀՊԳՀ 1079847035179, գտնվելու վայրի հասցեն. 191024, Սանկտ Պետերբուրգ, Խերսոնսկայա փ., տ. 12–14, լիտ. Ա, շին. 1-Н), թույլ է տալիս իրականացնել Օգտատիրոջ գրանցումը և/կամ իսկորոշումը Ծառայություններում, իրականացնում է VK էկոհամակարգում Օգտատիրոջ հաշիվ ստեղծելու և այն պահպանելու գործառույթները, Օգտատիրոջը տրամադրում է VK էկոհամակարգում միասնական անվտանգ հաշվի տվյալների կառավարման գործառույթ, ինչպես նաև միացնել կամ անջատել այն Ծառայությունները, որոնք անհրաժեշտ են օգտատիրոջը VK էկոհամակարգի Օգտատիրոջ հաշվում՝ VK էկոհամակարգի Օգտատիրոջ հետ կնքված համաձայնագրի իրականացման համար։ Գրանցումը և/կամ իսկորոշումը Սոցիալական ցանցում VK ID-ի միջոցով նշանակում է համաձայնություն VK էկոհամակարգի Օգտատիրոջ համաձայնագրի հետ, որը հասանելի է հետևյալ հասցեով՝ https://id.vk.com/terms, ինչպես նաև VK էկոհամակարգի Գաղտնիության քաղաքականության հետ, որը հասանելի է հետևյալ հասցեով՝ https://id.vk.com/privacy, սույն Համաձայնագրի և Գաղտնիության քաղաքականության հետ։»

5.17
«Լիցենզառուն իրավունք ունի նշանակել կարճ (ենթատիրույթային) անուն այն Հաշվին կամ համայնքին/խմբին, որի ադմինիստրատորն է հանդիսանում ինքը, որը փոխարինում է id-ի հերթական համարին՝ համացանցում հասցեավորում կատարելիս։ Որպես ենթատիրույթ չեն կարող ընտրվել այնպիսի բառեր և անվանումներ, որոնց օգտագործումն արգելված է համաձայն սույն Լիցենզիայի պայմանագրի, կիրառելի օրենսդրության և միջազգային իրավական ակտերի, ներառյալ, բայց չսահմանափակվելով, անպարկեշտ լեզվով, որպես ապրանքանիշ գրանցված անուններով (անկախ МКТУ դասից), ֆիրմային անունները և առևտրային անվանումները, եթե Լիցենզառուն չունի դրանց նկատմամբ բացառիկ իրավունքներ։ Սույն պայմանները խախտելու դեպքում Լիցենզատուն իրավունք ունի արգելել Լիցենզառուին օգտագործել իրեն տրված ենթատիրույթի անունը, ներառյալ, եթե կիրառելի է, փոխանցել այն օգտագործելու իրավունքը համապատասխան անձին (հեղինակային իրավունքի սեփականատիրոջ ներկայացուցչին)»։

5.18
«Հաշվի կամ համայնքի/խմբի (դրանցում գործունեության բացակայություն) 1 (մեկ) և ավելի տարի չօգտագործելու դեպքում Լիցենզատուն իրավունք է վերապահում ազատել էջի կարճ (ենթատիրույթ) անունը՝ մեկ այլ Լիցենզառուի կողմից այդ անվան հետագա օգտագործման համար։ Միևնույն ժամանակ, նման Հաշվին կամ համայնքին/խմբին վերագրվում է էջի id-ի սովորական հերթական համարը»:

5.19
«Ապրանքային նշանի, ֆիրմային անվանման, առևտրային անվանման, հայտնի կեղծանվան, անվան, անվան/անվանման օգտագործման դեպքում որպես կարճ (ենթատիրույթ) անուն, Լիցենզատուն իրավունք ունի Լիցենզառուից պահանջել նման անվան օգտագործման օրինականության մասին փաստաթղթային ապացույցներ (եթե կիրառելի է)»։

7.1.4
«փոխել Անձնական էջը այլ լիցենզառուներին առաջարկելու հնարավորության կարգավորումները՝ Լիցենզառուի կողմից իր Անձնական էջում նշված հեռախոսահամարով»,

7.1.10
«թույլատրել Լիցենզառուի բջջային սարքում տեղադրված Սոցիալական ցանցի հավելվածին մուտքի իրավունք Լիցենզառուի տվյալներին՝ մասնավորապես Լիցենզառուի գտնվելու վայրի, Սոցիալական ցանցի հավելվածի, Լիցենզառուի բջջային սարքի հեռախոսագրքի կոնտակտների մասին տեղեկություններին (մանրամասն՝ OK սոցիալական ցանցի Գաղտնիության քաղաքականության 6.1.7.–6.1.8. կետերում)` Լիցենզառուին Սոցիալական ցանցում անձնական նպատակներով հեռախոսագիրք պահելու, ինչպես նաև Սոցիալական ցանցում նրան այլ լիցենզառուներին առաջարկելու հնարավորություն տրամադրելու համար»։

Նախորդ խմբագրումը

7.4.11
«տեղադրել Սոցիալական ցանցում օկուլտիզմի թեմաներով և դրա գործունեության հետ կապված տեղեկություններ (մոգություն, գուշակություն, սատանիզմ, կախարդանքներ, դավադրություններ, կախարդություններ, ծեսեր և այլն)»,

Ընթացիկ խմբագրումը

7.4.11
«տեղադրել Սոցիալական ցանցում օկուլտիզմի թեմաներով և դրա գործունեության հետ կապված տեղեկություններ և կոմերցիոն բնույթի նյութեր (մոգություն, գուշակություն, սատանիզմ, կախարդանքներ, դավադրություններ, կախարդություններ, ծեսեր և այլն)»,

Նախորդ խմբագրումը

8.9
«Լիցենզատուն պատասխանատվություն չի կրում Սոցիալական ցանցի, դրանում տեղադրված Բովանդակության կամ այլ նյութերի համար, որոնց Լիցենզառուն կամ այլ անձինք մուտքի իրավունք են ստացել Սոցիալական ցանցի օգտագործման հետ կապված, վնասի, այդ թվում՝ կորցրած շահույթի կամ վնասի համար, անգամ եթե Լիցենզատուն նախազգուշացրել է կամ նշել է այդ կորստի կամ վնասի հավանականությունը»։

Ընթացիկ խմբագրումը

8.9
«Երրորդ անձինք կարող են տեղադրել Սոցիալական ցանցում Բովանդակություն, ներառյալ գովազդ։ Լիցենզատուն պատասխանատվություն չի կրում Սոցիալական ցանցի, դրանում տեղադրված Բովանդակության կամ այլ նյութերի համար, որոնց Լիցենզառուն կամ այլ անձինք մուտքի իրավունք են ստացել Սոցիալական ցանցի օգտագործման հետ կապված, վնասի, այդ թվում՝ կորցրած շահույթի կամ վնասի համար, անգամ եթե Լիցենզատուն նախազգուշացրել է կամ նշել է այդ կորստի կամ վնասի հավանականությունը»։

8.27
«Լիցենզառուի կողմից YouTube-ից ավելացված բովանդակությունը Սոցիալական ցանցում ցուցադրելու համար՝ սոցցանցից օգտվելիս դրան հղում տրամադրելով, Լիցենզատուն օգտագործում է YouTube API-ը։ Սոցիալական ցանցից օգտվեիս՝ Լիցենզառուն համաձայնում է YouTube-ի օգտագործման պայմաններին։»

Ընթացիկ խմբագրումը

6.4.11
«ուղարկել Լիցենզառուին Սոցիալական ցանցում Լիցենզառուի կողմից կատարված գնումների համար (ներառյալ վարձատրության համար վճարելիս) անդորրագրերը` ուղարկելով հաղորդագրություններ Լիցենզառուին Սոցիալական ցանցում։»

Նախորդ խմբագրումը

5.13
«Տեղադրելով Բովանդակությունը Սոցիալական ցանցում՝ Լիցենզառուն Լիցենզատուին իրավունք է տալիս օգտագործել Բովանդակությունը բացառապես Սոցիալական ցանցի գործունեության նպատակներով՝ դրա համար անհրաժեշտ եղանակներով։»

7.1.5
«ստեղծել նոր համայնքներ, խմբեր և միանալ գոյություն ունեցող խմբերին ու համայնքներին, օգտագործել Սոցիալական ցանցի և Հավելվածի գործառույթները և տեղադրել նյութեր դրանցում՝ համաձայն նյութերի տեղադրման մասին պահանջների, որոնք ներկայացված են Սոցիալական ցանցի համապատասխան բաժնում,»

Ընթացիկ խմբագրումը

5.13
«Տեղադրելով Բովանդակությունը Սոցիալական ցանցում՝ Լիցենզառուն Լիցենզատուին իրավունք է տալիս օգտագործել Բովանդակությունը բացառապես Սոցիալական ցանցի գործունեության նպատակներով՝ դրա համար անհրաժեշտ եղանակներով։ Լիցենզառուն, տեղադրելով Բովանդակություն Սոցիալական ցանցում, այլ Լիցենզառուներին տրամադրում է դրանից օգտվելու ոչ բացառիկ իրավունք՝ բացառապես Սոցիալական ցանցի կողմից տրամադրված գործառույթի շրջանակներում դիտելու, վերարտադրելու միջոցով (ներառյալ պատճենահանումը), ինչպես նաև այլ իրավունքներ՝ բացառապես անձնական, ոչ առևտրային օգտագործման նպատակով, բացառությամբ այն դեպքերի, երբ այդպիսի օգտագործումը կարող է վնասել հեղինակային իրավունքի իրավատիրոջ օրինականորեն պաշտպանված շահերին։ Լիցենզառուն, տեղադրելով GIF պատկերներ Անձնական էջում, ինչպես նաև լուսանկարներ և GIF պատկերներ Սոցիալական ցանցի բաց խմբերում, որոնք ունեն բացիկներ ստեղծելու գործառույթ, այլ Լիցենզառուներին իրավունք է տալիս օգտագործել այդպիսի լուսանկարները և GIF պատկերները Սոցիալական ցանցում բացիկներ ստեղծելու և ուղարկելու համար։ Բացիկի ստեղծման գործառույթի կառավարման մասին ավելի մանրամասն կարող եք իմանալ https://ok.ru/help/kak-ogranichit-sozdanie-otkrytok հասցեում։»

7.1.5
«ստեղծել նոր համայնքներ, խմբեր և միանալ գոյություն ունեցող խմբերին ու համայնքներին, օգտագործել Սոցիալական ցանցի և Հավելվածի գործառույթները և տեղադրել նյութեր դրանցում՝ համաձայն խմբերի բովանդակության պահանջների, որոնք ներկայացված են Սոցիալական ցանցի համապատասխան բաժնում,»

Նախորդ խմբագրումը

8.27
«Լիցենզառուի կողմից YouTube-ից ավելացված բովանդակությունը Սոցիալական ցանցում ցուցադրելու համար՝ սոցցանցից օգտվելիս դրան հղում տրամադրելով, Լիցենզատուն օգտագործում է YouTube API-ը։ Սոցիալական ցանցից օգտվեիս՝ Լիցենզառուն համաձայնում է YouTube-ի օգտագործման պայմաններին։»

Ընթացիկ խմբագրումը

8.27
«Օրենքի խախտմամբ տարածված Բովանդակության վերաբերյալ բողոքներ ներկայացնելու կարգը նախատեսված է «OK» Սոցիալական ցանցի մասին օրենքի խախտմամբ տեղեկատվության տարածման հետ կապված բողոքների քննարկման կանոններով։»

8.28
«Լիցենզառուի կողմից YouTube-ից ավելացված բովանդակությունը Սոցիալական ցանցում ցուցադրելու համար՝ սոցցանցից օգտվելիս դրան հղում տրամադրելով, Լիցենզատուն օգտագործում է YouTube API-ը։ Սոցիալական ցանցից օգտվեիս՝ Լիցենզառուն համաձայնում է YouTube-ի օգտագործման պայմաններին։»